5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես: Ես զղջում եմ որ մի անգամ իմ մայիրկին ստել եմ, ու մինչև այսօր չէի ասել այդ մասին։
Monthly Archives: March 2026
Բոլոր հրաշալի սխալները
Վիլյամ Սարոյան
(հատված)
Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։
– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։
– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,
10
որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
Լայոնելը դարձավ ընկերոջը։
– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։
Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.
– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։
Երկու ընկերները տնից դուրս եկան։
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները: Նրանք շատ շատ լավ ընկերներ էին, որովհետև դժվարության պահին նրանք միշտ իրար կողքի էին և պաշտպանում էին իրար։
2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում: Երբ մարդը ստում է, դա սխալ է։
3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:
Լայոնելը նրանց կօգնի, որպեսզի նրանք զխչան նրան իրեն։
4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
Լայոնելը այնքան ծարավ էր, որ խմելիս ձայն էր հանում․ կարծես մի քանի օր ջուր չեր խմել։

🥚տեղեկություն Զատկի տոնի մասին🐞🐤🐥🐣
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զատիկ (այլ կիրառումներ)
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։

անտառը մեր կիանքում
10 փաստ անտառների մասին
21/03/2023
Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի:
Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով կամ ընդհանրապես առանց դրա: Անտառների շնորհիվ է, որ գոյություն ունի բարելավված մթնոլորտ, որը պարունակում է բավականաչափ թթվածին և հենց ծառերն են մշակում մթնոլորտի ածխաթթու գազը:
Անտառները մեծ դեր ունեն առողջապահության ոլորտում: Գրեթե բոլոր դեղամիջոցների ավելի քան 1/4-ը, ներառյալ հակաքաղցկեղային դեղամիջոցների 2/3-ը, արտադրվում է անտառների բույսերից:
Եթե հաճախ եք քայլում անտառում, ապա սովորաբար նկատում եք, որ նյարդերը հանդարտվում են, շնչառությունը դառնում է հավասարաչափ և սրտի աշխատանքն էլ է կարգավորվում։
Անտառը ոչ միայն հագեցնում է մեր թոքերը թթվածնով, այլև բուժում և էներգիա է տալիս։ Անտառը առատաձեռնորեն օժտում է մեզ հատապտուղներով, ընկույզով, բուժիչ խոտաբույսերով և սնկով:
Ցամաքային կենդանիների բոլոր տեսակների զգալի մասը ապրում է անտառներում։
Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը:
Մոլորակի բոլոր անտառների մոտ 1/4-ը տայգան է:
Անտառները գոլորշիացնում են մեծ քանակությամբ ջուր։ Սա ապահովում է խոնավության բարձրացումը ոչ միայն կանաչ տարածքների տարածքում, այլև հարակից տարածքների մոտ։ Անտառները նպաստում են տեղումների առաջացմանը: Ծառերի գոլորշիացած խոնավությունը վերադարձվում է մթնոլորտային շրջանառություն։ Սա պայմաններ է ստեղծում մայրցամաքի խորքում խոնավության փոխանցման համար:
Անտառները պաշտպանում են ջրափնյա տարածքները հողաշերտի ոչնչացումից, նպաստում ստորերկրյա ջրերի սնուցմանը և հողի լավ ջրաթափանցելիությանը, որի շնորհիվ ստորերկրյա ջրերն ապահովում են ջրի բարձր մակարդակ գետերում և այլ ջրամբարներում: Անտառները նաև բարելավում են ջրի որակը:
Միայն թղթի արտադրության համար տարեկան կտրվում է 125 միլիոն ծառ։ Եվ դեռ քանի՜ թղթե տոպրակներ, գովազդային բուկլետներ, նվերների փաթեթավորում, բրոշյուրներ մենք նետում ենք աղբամանը՝ չմտածելով այն մասին, որ A4 ֆորմատի ընդամենը մեկ թերթիկի արտադրության համար անհրաժեշտ է 15-20 գրամ ամենաթանկ փայտը։
Իսկ 80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է։
Ներկայումս ամբողջ աշխարհում թուղթ պատրաստելու համար օգտագործվող փայտի մանրաթելի մոտ 55%-ը ստացվում է հումքի վերամշակումից:
Աշխարհում մոտ 60 անգամ ավելի շատ ծառ կա, քան՝ մարդ:
Ամեն տարի Երկիրը կորցնում է գրեթե 100 մլն ծառ։
Աշխարհում ամենատարածված լայնատերև ծառը կեչին է։
Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից[2][3][4]։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է[5], տեղային առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ[6]։
Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը[3]։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²[7]։
րանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված[8]։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։ Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներն անվանում են նոսրանտառներ[6]։

Հիշողություն
Ղազարոս աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Ծիծեռնակը բույն էր շինում։
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:Ծիծեռնակը բարի էր։
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու
վերնագրի՛ր:
Տխուր հիշողություն
- Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին: - Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ
համապատասխան հարցերին պատասխանող բառեր: - Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:
Օրինակ՝ կպցնել-ամրացնել - շինում-կառուցել
- կպցնել-ամրացնել
- ավերակ-քանդված
- սնուցած-կերակրել
- հափշտակել-գողանալ
- կրկին- նորից
- ինչ
- շուղ
- բուն
- թշնամի
- ինչ էր ամում
- բույն էր շինում
- երգում էր
- գտնել
- հափշտակել
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան
բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել: - Մայր ծիծեռնակը
- Նարե Մաթևոսյան
Կար- չկար մի կապուտաչյա ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա որոշեց գնալ անտառ և սկսեց երգել։ Ես աշխարհի ուրախ ծիծեռնակն եմ․ ես ունեմ երեք ձագ։ Նրանցից մեկի անունը Նարե է։ Նա շատ-շատ խելացի է, պարտաճանաչ, ուրախ է։ Մյուսի անունը Արեն է։ Նա շատ ուժեղ է, խելացի և ուրախ։ Իսկ ամենամեծը շատ-շատ գեղեցիկ է և միշտ ուրախ։ Եվ նա այդ ամենը փակ աչքերով էր երգում, երբ բացեց աչքերը, տեսավ, որ լիքը մարդիկ են հավաքվել և ծափահարում նրան։
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
արցեր և առաջադրանքներ
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ
համապատասխան հարցերին պատասխանող բառեր: - Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու
վերնագրի՛ր: - Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:
- Օրինակ՝ կպցնել-ամրացնել
6.
Ի՞նչ Ի՞նչ էր անել
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան
բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա
որոշեց (ի՞նչ անել) և …
