Վատ ընկերը
Աթաբեկ Խնկոյան
Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես
Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. — Արքա՜ ,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը՝
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տե՜ս, չի եկել:
Ցավը թողած՝
Արքան գոռաց,
Թե՝ հա՜ թռեք,
Էն ըմբոստին
Ոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռա՜ծ…
— Ասեմ ձեռաց,-
Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի՝ դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա՜ էստեղը,
Հա՜ էնտեղը,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը,
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը:
Մռնչալ -գոռալ
Ատյան -դատարան
Զրպարտել –մեկի վրս սուտ մեղադրել
Վեհափառ –վեհ տեսք ունցող
Ըմբոստ -անզուսպ
2․ Ինչի՞ց էր տառապում առյուծ արքան: Առյուծ արքան մռնչում էր կողի ցավից։
3․ Ո՞վ մեղադրեց աղվեսին, որ չի եկել:
Աղվեսին մեղադրեց գայլը։
4․ Ի՞նչ դեղ առաջարկեց աղվեսը արքայի ցավի համար:
Աղվեսը առաջարկեց գելի մորթին անի մուշտակ, միսը՝ շորվա, խմի տաք-տաք։
5․ Բնութագրի՛ր առյուծին, գալին, աղվեսին:
Առյուծը հզոր էր, ուժեղ։
Գայլը միամիտ էր։
Աղվեսը խորամանկ։
6․ Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին:
Ես առյուծին խորուրդ կտայի, որ չլսի ուրիշներին և շառժվի իր սեփական խելքով։

